Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2015 թվականի թիվ 98 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմանը համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) հանել դիրքեր՝ համաձայն 1-ին հավելվածի.

բ) ներառել դիրքեր՝ համաձայն 2-րդ հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 98 որոշման

ԴԻՐՔԵՐ

այն զգայուն ապրանքների ցանկից հանվող, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Դիրքի անվանումը

3920 20 210 0 ---բիակսիալ ուղղվածության

3920 30 000 0 -ստիրոլի պոլիմերներից

3920 43 100 0 ---1 մմ-ից ոչ ավելի հաստությամբ

3920 62 190 1 -----թաղանթ

3920 62 900 0 ---0,35 մմ-ից ավելի հաստությամբ

8457 10 900 8 ---այլ

8458 11 200 0 --- բազմանպատակ խառատահաստոցներ

8458 11 490 0 ----բազմաիլ

8458 91 200 9 ----այլ

8459 61 900 9 ----այլ

8460 21 900 9 ----այլ

8460 29 900 0 ---այլ

8461 20 000 9 --այլ

8461 40 1 10 7 -----այլ

8462 21 800 8 -----այլ

9403 70 000 9 --այլ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 98 որոշման

ԴԻՐՔԵՐ

այն զգայուն ապրանքների ցանկում ներառվող, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Դիրքի անվանումը

3920 20 210 1 ----թաղանթ` էլեկտրական կոնդենսատորների արտադրության համար5)

3920 20 210 9 ----այլ

3920 30 000 1 --թերթեր՝ կահույքի արտադրության ժամանակ մամլման մեթոդով մակերեսների դեկորատիվ երեսպատման համար5)

3920 30 000 9 --այլ

3920 43 100 1 ----գլանափաթեթներով թաղանթ՝ կահույքի արտադրության ժամանակ մամլման մեթոդով մակերեսների դեկորատիվ երեսպատման համար5)

3920 43 100 9 ----այլ

3920 62 190 2 ------գլանափաթեթներով՝ կահույքի արտադրության ժամանակ մամլման մեթոդով մակերեսների դեկորատիվ երեսպատման համար5)

3920 62 190 3 ------այլ

3920 62 900 1 ----գլանափաթեթներով թաղանթ՝ կահույքի արտադրության ժամանակ մամլման մեթոդով մակերեսների դեկորատիվ երեսպատման համար5)

3920 62 900 9 ----այլ

8457 10 900 3 ----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8457 10 900 9 ----այլ

8458 11 200 1 ----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8458 11 200 9 ----այլ

8458 11 490 1 -----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8458 11 490 9 -----այլ

8458 91 200 2 -----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8458 91 200 8 -----այլ

8459 61 900 2 -----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8459 61 900 8 -----այլ

8460 21 900 2 -----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8460 21 900 8 -----այլ

8460 29 900 1 ----հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8460 29 900 9 ----այլ

8461 20 000 2 ---հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8461 20 000 8 ---այլ

8461 40 110 4 ------հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8461 40 110 9 ------այլ

8462 21 800 3 ------հրթիռատիեզերական արդյունաբերության համար 16)

8462 21 800 7 ------այլ

9403 70 000 2 ----15 կգ-ից ոչ ավելի զանգվածով երեխաների համար

9403 70 000 3 ----այլ

9403 70 000 8 ---այլ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։