Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ «ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

9 հունիսի 2015 թվականի թիվ 65 քաղ. Մոսկվա

ԱՅՆ «ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 3-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմանը համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 45-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել հետևյալ փոփոխությունները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն «զգայուն ապրանքների» ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից.

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 10 000 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

« 8407 10 000 2 - հետախուզա-հարվածային անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրելու համար14)

8407000 8 - այլ»,

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8802 20 000 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«8802 20 000 2 - հետախուզա-հարվածային անօդաչու թռչող սարքեր14)

8802 20 000 8 - այլ»:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 26 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։