ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 113 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԱՎԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ, ԼԻՐՔՈՎ, ԽՈՒՌՆԱԲԵՌՆ, ԼՑՎԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԵԿՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՔԱՆԱԿԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԻՃԱԿԻ ԱՅՆՊԻՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱՎԻ ԲԵՌՆԱՍՐԱՀՆԵՐ (ՀԱՏՎԱԾԱՄԱՍԵՐ, ԼՑԱՐԱՆՆԵՐ) ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԵՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՔ ԽԱՌՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների ցանկը, որոնց դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի սեպտեմբերի 4-ի
թիվ 113 որոշմամբ
(Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2021 թվականի մայիսի 19-ի
թիվ 55 որոշման խմբագրությամբ)
ՑԱՆԿ
լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով, և որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում*
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 19.05.2021 թիվ 55)
Ապրանքի անվանումը Ապրանքի ծածկագիրը՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան
1. Քարածուխ
2. Նավթ հում, գազային խտուցք
3. Հեղուկացված և գազանման ածխաջրածնային գազեր՝ պրոպան, բութան, իզոբութան, պրոպան-բութան խառնուրդ տեխնիկական, պրոպան-բութան տեխնիկական, պրոպան-բութան ավտոմոբիլային, իզոբութանային թորամաս 2701 (2701 20 000 0-ից բացի)
2709 00
2711 12
2711 13
2711 19 000 0
2901 10 000
__________________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
(ցանկը խմբ. ԵՏՀԿ 19.05.2021 թիվ 55)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: