Հոդված 3. Շուկայում հացահատիկը շրջանառության մեջ դնելու կանոնները
Հոդված 3. Շուկայում հացահատիկը շրջանառության մեջ դնելու կանոնները
1. Սննդային և կերային նպատակներով մատակարարվող հացահատիկը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ է դրվում այն պայմանով, որ այն անցել է սույն Տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Մաքսային միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ գործընթացները, որոնց գործողությունը տարածվում է հացահատիկի վրա։
2. Մատակարարվող հացահատիկի յուրաքանչյուր խմբաքանակ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելու դեպքում ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով, որոնք պետք է պարունակեն տեղեկատվություն սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի խմբաքանակի համապատասխանության մասին հայտարարագրի վերաբերյալ։
Պահպանման և (կամ) մշակման նպատակով արտադրող երկրի տարածք ուղարկելու համար նախատեսված հացահատիկը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելու դեպքում այն առանց հայտարարագրի վերաբերյալ տեղեկատվության ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով։
3. Մատակարարվող հացահատիկը, որի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չի կարող մակնշվել Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և չի թույլատրվում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում դրա շրջանառությունը։