Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

27 հունվարի 2004 թ.

ք. Երևան N 04/04

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային ծառայության մասին» 03.07.2002թ. ՀՕ-402-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 41.1 -րդ և 41.2-րդ հոդվածների` մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշմանը վերաբերող դրույթների և օրենքի 31-րդ հոդվածի` «Մաքսային ծառայության ստաժ» հասկացությունը սահմանող դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Հաստատել մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի հաշվարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի (կցվում է):

Մ/Ծ գեներալ-մայոր Ա. Ավետիսյան

Հավելված

ՀՀ ԿԱ ՄՊԿ 27 հունվարի 2004 թ.

թիվ 04/04 հրամանի

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի որոշման ժամանակ հաշվի են առնվում նախկին ԽՍՀՄ մաքսային մարմիններում և ՀՀ մաքսային մարմիններում` ՀՀ մաքսային վարչության համակարգում, ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատում և մաքսատներում ու մաքսային կետերում (մինչև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ստեղծվելը) և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համակարգում մաքսային ծառայողի աշխատած տարիները:

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշման նպատակով հաշվի են առնվում սույն պարզաբանման 1-ին պարբերությունում նշված մարմիններում տվյալ պաշտոնում (կամ իրար հավասարազոր պաշտոններում) անընդհատ աշխատած տարիները: Մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի անընդհատ աշխատանքային ստաժը հաշվարկվում է.

ա) սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է մաքսային ծառայության տվյալ պաշտոնում (կամ դրան հավասարազոր պաշտոնում), կամ

բ) եթե մաքսային ծառայողը, նախքան «ա» կետում նշված նշանակումը, զբաղեցրել է տվյալ պաշտոնից ավելի բարձր պաշտոն (կամ դրան հավասարազոր պաշտոն), ապա` սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է տվյալ պաշտոնից բարձր մաքսային ծառայության պաշտոնի (կամ դրան հավասարազոր պաշտոնի):

Եթե տեղի է ունեցել մաքսային ծառայողի պաշտոնի փոփոխություն մաքսային ծառայության պաշտոնների միևնույն ենթախմբի շրջանակում, որոնց համար մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում սահմանված է հիմնական աշխատավարձի միևնույն սանդղակը, ապա մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի ստաժը համարվում է անընդհատ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։