Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՀ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3727-Ա «11» սեպտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 08.08.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից տրված հ․ՄԽ/871-2025 գրությունը, «ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 12.05.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԳԵՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից 01.07.2025թ. տրված շինությունների տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի դիմումները (10.07.2024թ. հ.39637-24, 27.08.2024թ. հ.46944-24, 21.01.2025թ. հ.2760-25, 19.05.2025թ. հ.26190-25).

1. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 2-րդ փողոց հ.45 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26062024-01-0306 վկայական) Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 2488.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություններ) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։