Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 37 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-10-02-ից մինչև 2022-06-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-06-16Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

1 սեպտեմբերի 2015 թվականի թիվ 107 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 37 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի ու հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) 54-րդ կետի իրացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արտարժույթով ներմուծման մաքսատուրքերի գումարների դիմաց ԱՄՆ դոլարով դրամական միջոցների վաճառքի (առքի) ծավալների մասին հաշվետվություն ներկայացնելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 37 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին կետում «Ղազախստանի Հանրապետության ազգային բանկին» բառերից հետո ավելացնել «, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկին» բառերը.

բ) նշված Որոշման հավելվածը «Ղազախստանի Հանրապետություն*» տողից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն*» տողով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը կիրառել սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30 օրացուցային օր հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Բ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։