ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի թիվ 111 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 290 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 290 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2015 թվականի սեպտեմբերի 1-ի
թիվ 111 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 290 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.
բ) աղյուսակի գլխի 7-րդ վանդակի անվանման մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-39 դիրքեր՝
34 67.200.10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Տոկոֆերոլների և տոկոտրիենոլների պարունակության որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով:
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 9936։2006-ի, ISO 9936։2006/Amd-ի հիման վրա,
ISO 9936:2006/Cor. 1:2008 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2014 թվական 2015 թվական Ռուսաստանի Դաշնություն
35 67.200.10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ստերոլների բաղադրության և ընդհանուր պարունակության որոշում: Գազային քրոմատագրման մեթոդ: ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 12228-1:2014-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2014 թվական 2015 թվական Ռուսաստանի Դաշնություն
36 67.200.10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ծավալի միավորի համար պայմանական զանգվածի որոշում (1 լիտրի կշիռը օդում):
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 6883:2007-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2014 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
37 67.200.10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Օճառացման թվի որոշում:
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 3657:2013-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
38 67 90 100 10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ցնդող օրգանական աղտոտող խառնուկների հայտնաբերում և նույնականացում՝ գազային քրոմատագրման/զանգվածասպեկտրաչափական մեթոդով:
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ՍՏ ՂՀ ISO 15303-2012-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2015 թվական 2017 թվական Ղազախստանի Հանրապետություն
39 67.200.10 Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Միկրոէլեմենտների որոշում՝ ինդուկցիոն կապված պլազմայի հետ օպտիկական էմիսիոն սպեկտրադիտման մեթոդով:
ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO/TS 21033:2011-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
»: