ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1163-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1163-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) հավելվածի ցանկը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
« 12․ 4813200000 Սիգարետի ֆիլտրի թուղթ Ծխախոտաթուղթ կտրված կամ չկտրված ըստ չափի փողակների ձևով․ 5սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով կգ 30 000 ԵՄ երկրներ,
Հարավային
Կորեա, Չինաստան,
Ուկրաինա ԵՄ երկրներ,
Հարավային
Կորեա, Չինաստան,
Ուկրաինա 286 000 000
».
2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «38 654 047 934» թիվը փոխարինել «38 940 047 934» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.09.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ