Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2017 թվականի N 172-Ա

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ.18.09.25 N 1328-Ա)

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ, 15-րդ, 26-րդ մասերին, 27-րդ մասի 9-րդ կետին և 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ.18.09.25 N 1328-Ա)

1. Սահմանել, որ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություններ են հանդիսանում Մարդու օգտագործման դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհուրդը (ICH) և Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա կազմակերպությունը (PICS):

(1-ին կետը խմբ.18.09.25 N 1328-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։