ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի թիվ 115 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՓՐՓՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՏՐՃԱՆԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակը, որը ձեռքի գործիք է՝ բալոնից մասնագիտական մոնտաժային փրփուրի ելքը կարգավորելու համար, որը թույլ է տալիս ներկառուցված կափույրի միջոցով դոզավորել մասնագիտական մոնտաժային փրփուրի ելքի արագությունը և ծավալը, կազմված է փրփուրի ելքի համար նախատեսված երկու կափույրով սարքավորված փողակից (ծայրափողակից), հրահանի մեխանիզմով հատուկ բռնակից, անմիջապես բալոնի կորպուսին ամրացման սարքվածքից և փրփուրի մատուցման կարգավորման մեխանիզմից, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8205 59 809 9 ապրանքային ստորաենթադիրքում (մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակի պատկերների օրինակները ներկայացված են հավելվածում):
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Ա. Սլեպնյով
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
թիվ 115 որոշման
ՕՐԻՆԱԿՆԵՐ
մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակի պատկերների