Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 136 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝

42-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

79-րդ կետը «կոլեգիայի անդամներին» բառերից հետո լրացնել «(կոլեգիայի նիստերի անցկացման տեղեկատվական աջակցության համակարգը օգտագործելով (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի))» բառերով.

157-րդ և 161-րդ կետերում «որոշման նախագիծ» բառերը փոխարինել «կարգադրության նախագիծ» բառերով.

162-րդ կետում «հավանության արժանացնելու մասին որոշումը խորհրդի կողմից ընդունելու» բառերը փոխարինել «խորհրդի կողմից հավանության արժանացնելու» բառերով.

նշված կանոնների թիվ 4 հավելվածի 40-րդ կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

նշված կանոնների թիվ 10 հավելվածի տեքստում «թիվ 14 չափսի տառատեսակով» բառերը փոխարինել «թիվ 15 չափսի տառատեսակով» բառերով։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։