Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

14 հուլիսի 2015 թվականի թիվ 79 քաղ. Մոսկվա

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունելով ի գիտություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և գյուղարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սեդորսկու տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29–րդ հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին, արձանագրելով Ղազախստանի Հանրապետության կողմից Արձանագրության 35-րդ կետը չկատարելը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1–ին հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տեղեկացնել Ղազախստանի Հանրապետությանը Արձանագրության 35-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին:

Առաջարկել Ղազախստանի Հանրապետությանը ապահովել սույն Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում հանրապետական մակարդակով և վարչատարածքային միավորների մակարդակով իրականացվող՝ գյուղատնտեսությանը պետական աջակցության տրամադրման 2015 թվականին նախատեսվող ծրագրի մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետությանը, Բելառուսի Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։