Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2015 թվականի թիվ 84 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 240 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման, բաշխման, փոխանցման և վերադարձի հետ կապված տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ) 3-րդ կետը «Աստանա քաղաքի ժամանակով, » բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով, » բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սակագինը կիրառել սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ին օրվանից, սակայն սույն Որոշումը պաշտոնապես հրապարակելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։