Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ` ԲԱԺՆԱՎՈՐԻՉ ՊՈՄՊԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

18 օգոստոսի 2015 թվականի թիվ 93 քաղ. Մոսկվա

ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ` ԲԱԺՆԱՎՈՐԻՉ ՊՈՄՊԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Բաժնավորիչ պոմպ՝ նախատեսված այն տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների, (այդ թվում՝ ճանապարհաշինարարական մեքենաների, կոմբայնների և բեռնիչների) հիդրավլիկական ղեկային կառավարման համակարգերում օգտագործման համար, որոնց երթևեկության առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կմ/ժամը, որն ապահովում է բանող հեղուկի մատուցումը հիդրոգլանների խոռոչներ՝ ղեկային անիվի շրջադարձին համամասնորեն, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8481-րդ ապրանքային դիրքում:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։