Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«29» մայիսի 2015 թ. թիվ 4 քաղ. Բուրաբայ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնվելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության վիճակի վերլուծության արդյունքների վրա, գիտակցելով գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում անդամ պետությունների միջև արդյունաբերական, գիտատեխնիկական և նորարարական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝

1. Անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1–ը մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում է՝

անդամ պետություններում երրորդ երկրներում արտադրվող՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպմանն ուղղված միջոցառումների մշակում.

Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և կանոններին համապատասխանող՝ անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների՝ դեպի երրորդ պետությունների շուկաներ արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցառումների մշակում, այդ թվում՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտահանման համար ֆինանսական աջակցության միջոցներ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված առաջարկների հիման վրա մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագիծը, որով նախատեսվում է՝

Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների պահանջարկի խթանում, մասնավորապես, գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների լիզինգի մեխանիզմը զարգացնելու միջոցով.

Եվրասիական տնտեսական միության տարածքում գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների կիրառման տնտեսական արդյունավետության չափանիշների մշակում՝ անդամ պետություններում դրանց կիրառության արդյունավետությունը բարձրացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից՝ Բելառուսի

Հանրապետությունից՝ Ղազախստանի

Հանրապետությունից՝ Ռուսաստանի

Դաշնությունից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։