ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«02» հունվարի 2015 թ. թիվ 3 քաղ. Մոսկվա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 10-րդ կետին համապատասխան՝ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հայաստանի Հանրապետությունից՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոնում նշանակել հետևյալ անձանց՝
Թումանյան Արմեն Էդուարդի.
Հայրիյան Էռնա Վլադիմիրի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից