Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2015 թվականի թիվ 149 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

ա) սույն Որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները թունաքիմիկատների մնացորդային քանակությունների պարունակությանը վերաբերող մասով չեն կիրառվում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող հացահատիկը շրջանառության համար բացթողման, նշված տեխնիկական կանոնակարգում մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը պետական հսկողության (վերահսկողության) և համապատասխանության գնահատման համար.

բ) Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված` թունաքիմիկատների մնացորդային քանակությունների պարունակության վերաբերյալ պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ՝ մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված փաստաթղթերի առկայության դեպքում սննդամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը թույլատրվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը.

գ) մինչև 2016 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ դրված սննդամթերքի շրջանառությունը թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ այդ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 149 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ կատարվող

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։