Հոդված 5
Հոդված 5
Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից և կգործի մինչև սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի վերաբերյալ Կողմերի միջև նոր Արձանագրության ուժի մեջ մտնելը` Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան:
Կատարված է Մինսկ քաղաքում 2002 թվականի հունիսի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերը հավասարազոր են:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 1
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին 2002 թվականի Արձանագրության
Ց Ա Ն Կ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Ապրանքի անվանումը
1701 99 100 Սպիտակ շաքար
2207 Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված,
80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ,
էթիլային սպիրտ և այլ սպիրտներ`
դենատուրացված, ցանկացած խտության
2208 90 910,
2208 90 990
Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված
80 ծավ. %-ից պակաս սպիրտի խտությամբ
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 2
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թ. հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Ապրանքի անվանումը
2207 Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված,
80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ,
էթիլային սպիրտ և այլ սպիրտներ`
2208 90 910,
2208 90 990 դենատուրացված, ցանկացած խտության
Սպիրտ` էթիլային, ոչ դենատուրացված,
80 ծավ. %-ից պակաս սպիրտի խտությամբ
Արձանագրութունն ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից: