Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Միության մասին պայմանագրով սահմանված կարգով։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց 2020 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։

4. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

Կատարված է _____________ քաղաքում 20___ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝

ՀԱՎԵԼՎԱԾ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին» համաձայնագրի

ՑԱՆԿ

նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրում պարունակվող տեղեկությունների

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի նույնականացման եզակի համարը։

2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի նույնականացման եզակի համարի գրանցման ամսաթիվը (տրամադրման ամսաթիվը)։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն լիազորված մարմնի լրիվ անվանումը, որն արտաքին տնտեսական գործունեության մասնակցին տրամադրել է նույնականացման եզակի համարը։

4. Հարկ վճարողի գրանցման համարը (օտարերկրյա անձանց համար)։

5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակից հանդիսացող իրավաբանական անձի (կազմակերպության) լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։

6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի իրավաբանական հասցեն (բնակության վայրի հասցեն, գտնվելու վայրի հասցեն, պետական գրանցման հասցեն)։

7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի վիճակը (կարգավիճակը) (գործող, չգործող, լուծարված և այլն), նրա վիճակի (կարգավիճակի) փոփոխման ամսաթիվը և նրա գործունեության դադարեցման ամսաթիվը (լուծարման ամսաթիվը)։

8. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարկային մարմնում արտաքին տնտեսական գործունեության մասնակցին հաշվառման վերցնելու ամսաթիվը (օտարերկրյա անձանց համար) (առկայության դեպքում)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։