ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 638-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02704414) 2025 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 159/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 11 հատ օդորակիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,391,666.70 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գարդենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01331811) 2025 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ N 156/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծառերի, ծաղիկների և թփերի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 31,676,983 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.09.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ