Հոդված 2
Հոդված 2
Համատեղ վերահսկիչ միջոցառումների նպատակները
Համատեղ վերահսկիչ միջոցառումների հիմնական նպատակներն են ստուգումն ու վերահսկողությունը՝
անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերի՝ բաշխման ենթակա գումարների հաշվեգրման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների ամբողջական ու ժամանակին փոխանցման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների պահպանման նկատմամբ։