Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մեխանիզմը

1. Անդամ պետության կառավարությունն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր պետության՝ ամփոփ հաշվետվության մեջ նշված պետական մարմիններ՝ կատարման համար։

Անդամ պետության պետական մարմիններն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում պարտավոր են վերացնել հայտնաբերված խախտումները, միջոցներ ձեռնարկել դրանում նշված առաջարկությունների իրագործումն ապահովելու համար և դրա մասին տեղեկացնել իրենց պետության կառավարությանն ու ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնին։

Անդամ պետությունների բյուջեներ բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե հաշվեգրելու ժամանակ խախտումների վերացումն իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետության՝ ներմուծման մաքսատուրքերի բաշխման գումարների փոխանցման գծով պարտավորությունները չկատարելու, ոչ ամբողջությամբ և (կամ) ոչ ժամանակին կատարելու դեպքում կետանցի դիմաց Արձանագրությանը համապատասխան վճարվում են տոկոսներ, ինչպես նաև կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, որի տարածքում հայտնաբերվել են այդպիսի խախտումները։

Անդամ պետության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինն անդամ պետության պետական մարմինների կողմից տեղեկատվությունը սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման արդյունքների մասին։

2. Ամփոփ հաշվետվության մեջ նշված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մասին տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ հաշվետու տարվա ամփոփ հաշվետվության մեջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։