Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԵՎՐԱՋԱՍԹ) ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՏԱԽԱԶԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1353-Ա

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԵՎՐԱՋԱՍԹ) ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՏԱԽԱԶԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատախազության և արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածության 3-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում (Եվրաջասթ) համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ):

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։