Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 461-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1367-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 461-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՒՎՈ ՎԻԼԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 461-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) հավելվածի ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակով․

« ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․ 1404900008 Կոկոսի մանրաթելի հիմքով սուբստրատի պարկեր Չափը-100*18*12սմ (թաց վիճակում) Պարունակությունը-50% կոկոսի մանրաթել, 50%կոկոսի տաշեղներ լվացված Պարկի պոլիէթիլենի խտությունը-300գ/քսմ Պարկի պոլիէթիլենի ուլտրամանուշակագույն ճառագայթների անդրադարձելիությունը -100%, մեկ տարի շահագործման ժամկետով Պարկի գույնը-ներքին շերտը սև, արտաքին շերտը սպիտակ՝ տպագրված EC- < 1,5 PH=5,5-6,5 Խոնավություն - < 20% կգ 77 500 Շրի Լանկա Շրի Լանկա 33 000 000

».

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 721 054 500» թիվը փոխարինել «1 754 054 500» թվով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։