Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3831-Ա «17» սեպտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. ԱվինՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

17.09.2025 թ.

հ. 3831-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Խաչատուր Համբարձումյան

/լիազորված անձ/

Աղավնի Մխիթարյան Արամի փողոց, հ.86 շենք, հ.52 բնակարան Աղավնի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արամի փողոցի հ.86 շենքի հ.52 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20082025-01-0101/ բաժանման հատակագծով առանձնացվող 66.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արամի փողոց, հ.86 շենք, բն.52/1 01063DKJFUNQ

2 Տիգրան Ստեփանյան

/լիազորված անձ/

Արշավիր Դիշդիշյան Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Արշավիր Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 111.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/1 01033KYFJ6QC

3 Տիգրան Ստեփանյան

/լիազորված անձ/

Ելենա Դիշդիշյան Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման և սերվիտուտի սահմանման 04.07.2025թ. հ.10292 պայմանագրով, Ելենա Դիշդիշյանին անցած՝ Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.8 հասցեում գտնվող 133.1քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, 1-ին նրբանցք, հ.8/2 01033J4PLLJ2

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։