Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4581-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3877-Ա «19» սեպտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4581-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի հ.4581-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-95425-25 եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի «Գ.Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեին կից, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամասերն օտարելու, Լ.Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու, հասցե տրամադրելու մասին» հ.4581-Ա որոշումը լրացնել նոր՝ 4.1 ենթակետով՝

«4.1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Լ․Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեում գտնվող «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բնակելի կառուցապատման։»:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։