Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում՝
ա) «սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու» բառերը փոխարինել «սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը» բառերով.
բ) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հայրը կամ հարազատ եղբայրը» բառերը փոխարինել «հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը)» բառերով, իսկ «զավակն է» բառերից հետո ավելացնել «՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից» բառերը.
գ) 9-րդ կետը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, եթե նրանց 27 տարին լրացել է մինչև 2005 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.
դ) 10-րդ կետը հանել։