Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 1995 թ. N 155

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով հեռանկարում հանրապետությունում նպատակաուղղված և համակարգված տնտեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը և հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ստեղծված կայուն մակրոտնտեսական իրավիճակի պայմաններում տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի մշակման և իրագործման նախադրյալների առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ մշակել և մինչև 1995 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1996-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը.

բ) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության նախարարություններ, պետական վարչություններ ու գերատեսչություններ ներկայացնել հանրապետության տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումները` դրանցում արտացոլելով նշված ծրագրի մակրոտնտեսական նպատակը և հիմնական խնդիրները, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման ծրագրերի նախագծերին ներկայացվող պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1995 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ճյուղի (ոլորտի) 1996-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծ` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած մեթոդական ցուցումների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ապահովել հեռանկարային ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախահաշվի:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։