Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

17 հուլիսի 2018 թվականի թիվ 10 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման նպատակով վիճակագրական ցուցանիշները ձևավորելիս,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից՝ ապահովել «Եվրոպական տնտեսական համայնքի տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում՝ 2-րդ խմբ. (ԵՀԳԴ՝ 2-րդ խմբ.)» և «Տնտեսական գործունեության բոլոր տեսակների միջազգային ստանդարտ ճյուղային դասակարգում՝ 4-րդ խմբ. (ՄՍՃԴ՝ 4-րդ խմբ.)» միջազգային ստանդարտների կիրառումը տնտեսական գործունեության տեսակների հավաքական դասակարգման խմբավորումների մասով, որոնց ցանկը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով. http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/unionstat/metadata/Pages/classification.aspx.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։