Հոդված 6. Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունները
Հոդված 6. Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունները
Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմինը համակարգում և վերահսկում է անասնաբուժական ծառայության գործունեությունը, ամրապնդում դրա նյութատեխնիկական բազան:
Լիազորված մարմինը`
1) վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական գործունեության նկատմամբ.
2) գնահատում, կանխորոշում է անասնահամաճարակային իրավիճակը.
3) հաստատում է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.
4) վերլուծում է կենդանիների հիվանդացածության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառները, համապատասխան միջոցառումներ է իրականացնում այդ երևույթների կանխարգելման նպատակով.
5) ուսումնասիրում և վերլուծում է կենդանական ծագման մթերքի ու հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, անասնաբուժական միջոցների, կերերի և լրացակերերի արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները.
6) հաստատում է անասնաբուժական ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի օրինակելի ձևերը.
7) հաստատում է անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը.
8) ընդունում է հրահանգներ, գերատեսչական նորմատիվ ակտեր.
9) համագործակցում է միջազգային, միջպետական կազմակերպությունների հետ.
10) ապահովում է առողջապահական և այլ պետական մարմինների հետ համագործակցությունը.
11) ներդնում է գիտական նվաճումները և նոր տեխնոլոգիաները.
12) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-236-Ն)