ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1995 թ. N 164
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի փետրվարի 1-ի N 191 որոշումը (կցվում է):
2. Նշված որոշմանը կից ցանկում ընդգրկված ավտոկանգառների համար սահմանել պրոֆիլի պահպանում` երեք տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» հանրապետական ձեռնարկությանը, «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ
ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 191 «11» փետրվարի 1995 թ.
Քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված փոքր օբյեկտների սեփականաշնորհման հարցը, ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման Պետական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
Սեփականաշնորհել Երևան քաղաքի փոքր օբյեկտները` թվով 95 (ցանկը կցվում է):
ՀԱնձնաժողովի նախագահի պ/կ` Բ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Երևան
NN
ը/կ Ծածկագիրն ըստ ծրագրի Օբյեկտի պատկանելությունը, անվանումը Օբյեկտի հասցեն
1 2 3 4
Ավտոմոբիլային տրանսպորտ
1. 5144 «Ավտոսպորտ» ակումբ Դավթաշենի թաղամաս
Ավտոտեխսպասարկում
2. 13028 N 3 ավտոկանգառ Վարդանանց 78
3. 13022 N 1 ավտոպահեստամասերի խանութ Նորագավիթ, 1
4. 13023 N 2 ավտոպահեստամասերի խանութ Մելքոնյան 16
5. 13029 N 4 ավտոկանգառ Սիսակյան 5
6. 13030 N 5 ավտոկանգառ Նորքի 1-ին զանգված
7. 13033 N 8 ավտոկանգառ Նորքի 4-րդ զանգված
8. 13039 N 14 ավտոկանգառ Նորքի 1-ին զանգված
9. 13040 N 18 ավտոկանգառ Գաստելլոյի 4
10. 13041 N 2 ավտոկանգառ Սեբաստիա փող.
11. 13179 Երևանի N 49 ավտոպահեստամասերի խանութ Շիրակի 9
12. 13200 Երևանի N 3 ավտոպահեստամասերի խանութ Թեյշեբաինի 10
Կենցաղսպասարկում
13. 2367 N 1. 25 կոշիկի նորոգման կետ Մյասնիկյանի անվ. տրիկ. ֆաբրիկա
14. 2378 N 1. 53 կոշիկի նորոգման կետ Էջմիածնի խճուղի
15. 2624 N 2 պատվերների սրահ Մ. Խորենացու 47
16. 2625 N 3 պատվերների սրահ Աբովյան 1/3
17. 2626 N 4 պատվերների սրահ Տիգրան Մեծի 29
18. 2831 N 8 պատվերների սրահ Արցախի 8
19. 2876 N 3 ձայնագրման սրահ Ֆրունզեի 13
20. 2885 N 21 ձայնագրման սրահ Գ. Լուսավորչի 3
21. 2894 N 13 վարսավիրանոց Բագրատունյաց 30
22. 2921 N 5 վարսավիրանոց Մաշտոցի 40
23. 2922 N 6 վարսավիրանոց Աբովյան 37
24. 2940 N 54 վարսավիրանոց Էրեբունու զանգված (կենցաղի տուն)
25. 2954 N 1 կենցաղային բարդ սարքերի նորոգման արհեստանոց Ֆրունզեի 13
26. 2973 Գազայրիչների վերանորոգման կետ Սայաթ-Նովայի 8
27. 3021 N 1 վարձույթի սրահ Բագրատունյաց 24
28. 3022 N 2 վարձույթի սրահ Գնունու 10
29. 3042 N 3 սրահ (երաժշտական ստուդիա) Ծերեթելու 54
30. 3043 N 4 սրահ (երաժշտական ստուդիա) Մարգարյան 15
31. 79013 N 14 սրճաղաց Շինարարների 23
Հասարակական սնունդ
32. 76017 N 146 խորտկարան Շիրակի 2
33. 76024 N 109 խորտկարան Բագրատունյաց 28
34. 76040 N 236 սրճարան-պաղպաղականոց Մաշտոցի 40
35. 76051 N 263 «Սայաթ-Նովա» սրճարան Նալբանդյան 25/14
36. 76093 N 310 ճաշարան Էրեբունու 20
37. 76097 N 339 սրճարան-հրուշակեղեն Տիգրան Մեծի 61
38. 76133 N 442 կաթնային բար Մոսկովյան 28
39. 76136 N 520 հայկական խոհանոց Աերացիա (թղթի գործարանի մոտ)
40. 76153 N 510 խորտկարան Արարատյան զանգված (N 152 դպրոցի մոտ)
41. 76178 N 616 պաղպաղականոց Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների հատման կետում
42. 76185 N 626 թեյարան Իսահակյան 22
43. 76204 N 767 սրճարան Նորքի 6-րդ զանգված, Գայի փող.
44. 76223 N 780 ոչ ոգելից խմիչքների արտադրամաս (N 738 օբյեկտ) Նորքի 1-ին զանգված, 14/15
45. 76230 N 713/1 օբյեկտ Դ. Անհաղթի արձանի մոտ, Դրո-2
Մանրածախ առևտուր
46. 70043 N 181 պարենային խանութ Արշակունյաց 26
47. 70048 N 187/1 պարենային խանութ Մաշտոցի 24
48. 70052 N 156/1 պարենային խանութ Մաշտոցի 15
49. 70070 N 340 պարենային խանութ Սարի թաղ. 3-րդ փող., 20
50. 70078 N 355 խանութ Արցախի 8-բ
51. 70089 N 369/1 պարենային խանութ Էրեբունու 33
52. 70164 N 578 պարենային խանութ Շահումյան, 16 փող. 56/1
53. 70195 N 614 խանութ Նորք, 67/1
54. 70314 N 311 պատրաստի հագուստի խանութ Մոսկովյան 28
55. 70345 N 228 տնտեսական ապրանքների խանութ Դավիթ Անհաղթի 16
56. 70369 N 281 տնտեսական ապրանքների խանութ Տիչինայի փող.
57. 70407 N 89 տրիկ. պարֆ. գալանտ. խանութ Հովհաննիսյան 30
58. 70411 N 116 տրիկ. պարֆ. գալանտ. խանութ Գաստելլոյի 2
59. 70420 N 504 կոմիսիոն խանութ N 5 կոլտնտեսային շուկա
60. 70434 N 541 կոմիսիոն խանութ N 6 կոլտնտեսային շուկա
61. 70445 N 531 կոմիսիոն խանութ Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փող.
62. 70446 N 536 կոմիսիոն խանութ Աբովյան 4
63. 70458 N 42 «Մանկական աշխարհ» խանութ Մոսկովյան 33
64. 70566 N 2 պտուղ-բանջարեղենի խանութ Արշակունյաց 53
65. 70570 N 98 պտուղ-բանջարեղենի խանութ Գվարդիականների 8
66. 70572 N 139 պտուղ-բանջարեղենի խանութ Հ/Ա Բ-1 թաղ., 84
67. 70639 N 24 արդյունաբերական ապրանքների խանութ Կոմիտասի 53
68. 71604 N 3/1 խանութ Ներքին Շենգավիթ, 6 փող., 35 շենքի մոտ
69. 71608 N 6/1 խանութ Մանթաշյան 12
70. 71659 N 154/1 խանութ Նորք, 5 փող., 81
71. 71679 N 181/1 պտուղ-բանջարեղենի խանութ Մալաթիայի շուկա, 6
72. 71683 N 133/2 պտուղ-բանջարեղենի խանութ Արարատյան 2-րդ մ/շ, հիվանդանոցի մոտ
73. 71703 N 137 պտուղ-բանջարեղենի խանութ Ա. Սարգսյան 13
74. 71705 N 137,2 պտուղ-բանջարեղենի խանութ Լուկաշինի 89
75. 71725 N 187/ պտուղ-բանջարեղենի խանութ Զ. Քանաքեռցու փող., եկեղեցու մոտ
76. 71736 N 192/1 պտուղ-բանջարեղենի խանութ Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փող.
Տնտեսական այլ ճյուղեր
77. 6889 «Դուման» վարձակալական ձեռնարկություն (նախկին N 24 դեղատուն) Սեբաստիայի 20