ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 1995 թ. N 190
Քաղ. Երևան
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՋՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 1995 թվականի մարտի 3-ից Վրաստանում մագիստրալային գազատարի պայթեցման պատճառով հանրապետություն բնական գազի հոսքի դադարեցումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` գազատարի պայթեցման հետևանքների վերացման ընթացքում, Սևանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 31-ի «1995 թվականին Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակների մասին» N 609 որոշմամբ սահմանված օրական մինչև 2 մլն խոր. մետր քանակությունից ավելի բաց թողնված ջրի չափաքանակները փոխհատուցել մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ