ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
19 մարտի 2019 թվականի թիվ 10 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 28-րդ կետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում կիրառվող հասկացությունների թարմացված տեղեկատվական տեղեկատուով, որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով. http://www.eurasiancommission.org/ru/act/texnreg/ deptexreg/LS 1 /Pages/pharm_glossary_new.aspx (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 12 հանձնարարականով նախատեսված տեղեկատվական տեղեկատուի խմբագրությունն անվավեր ճանաչել):
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան