ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 643-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ապրանքների (ցանկը՝ համաձայն հավելվածի, 18 տեղ, 237 կգ ընդհանուր քաշով, 270 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 280 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և «Հանուն վերածննդի» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
01.10.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 643-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Ողնաշարի ամրագոտի 5 տուփ 10 50
2. Անկողնային հավաքածու հիվանդի համար 1 հատ 100 100
3. Հիգիենիկ միջադիրներ 12 տուփ 10 120
Ընդամենը 270
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
01.10.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ