Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 2 ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 1995 թ. N 237

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 2 ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի առողջապահական հիմնարկներում միջին բուժանձնակազմի ուսուցման և նպատակային աշխատանքի տեղավորման գործի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Երևանի N 2 բժշկական ուսումնարանն ու «Էրեբունի» բուժքույրական քոլեջը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությունից հանձնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության ենթակայությանը, դրանց ուսումնամեթոդական ղեկավարումը թողնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վրա:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում ավարտել Երևանի N 2 բժշկական ուսումնարանի և «Էրեբունի» բուժքույրական քոլեջի գույքի ու շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։