ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
11 նոյեմբերի 2019 թվականի թիվ 35 քաղ. Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 41-րդ կետին համապատասխան, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդներին և մասնագետներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցման համաձայնեցված մոտեցումները կիրառելու նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
սահմանել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդներին և մասնագետներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջները (եթե այդպիսի պահանջներ սահմանված չեն Միության անդամ պետության օրենսդրության մեջ), այդ թվում՝ սահմանել նրանց մասնագիտական բանիմացությունը հաստատող փաստաթղթերի ձևերը.
միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդներին և մասնագետներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջները մշակելիս հաշվի առնել «Տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի բազմակողմանի քվոտաների համակարգում միջազգային ավտոմոբիլային բեռնային փոխադրումների որակի» 2015 թվականի մայիսի 28-ի խարտիայի, «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցմանը և մասնագիտական բանիմացությանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման մասին» 2006 թվականի նոյեմբերի 24-ի համաձայնագրի և ԱՊՀ տնտեսական խորհրդի «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասնագիտական բանիմացության մասով լրացուցիչ ուսուցմանը ներկայացվող միասնական պահանջների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դրույթները.
ձգտել փոխադրումների որակի բարձրացմանը՝ հետևյալի նկատմամբ միատեսակ պահանջների կիրառման միջոցով՝
միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն ունեցող վարորդների մասնագիտական կրթություն և աշխատանքային ստաժ,
միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու մասնագետների մասնագիտական կրթություն.
միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդների և մասնագետների որակի բարձրացման համակարգում օգտագործել ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան