ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» հոկտեմբեր 2025 թ. N 133-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հաստատել թոքային դեղազգայուն տուբերկուլոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
01.10.2025 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի հոկտեմբեր «01»-ի
N 133-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) A15 Շնչառական օրգանների տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածաբանորեն A15.Թոքերի տուբերկուլոզ` հաստատված մանրադիտմամբ, ցանքսի աճի առկայությամբ կամ բացակայությամբ։ Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա, թոքի ֆիբրոզ, թոքաբորբ, պնևմոթորաքս` hաստատված մանրէաբանորեն կուլտուրայի աճի առկայությամբ կամ բացակայությամբ
2) A15.0 Թոքերի տուբերկուլոզ` հաստատված միայն կուլտուրայի աճով , հաստատված միայն հյուսվածքաբանորեն, հաստատված առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական ճշտման
3) A15.1 Թոքերի տուբերկուլոզ` հաստատված միայն ցանքսի աճով
4) A15.2 Թոքերի տուբերկուլոզ` հաստատված հյուսվածաբանորեն
5) A15.3 Թոքերի տուբերկուլոզ` հաստատված չճշտված մեթոդներով
6) A15.4 Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն (A15.7): Ավշային հանգույցների տուբերկուլոզ` հարարմատային, միջնորմային (mediastinalis), տրախեոբրոնխիալ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն, բացառությամբ` եթե հաստատված է որպես առաջնային (A15.7)
7) A15.5 Կոկորդի, շնչափողի, բրոնխների տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն։ Տուբերկուլոզ` բրոնխների, ձայնային ապարատի, կոկորդի, շնչափողի` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն
8) A15.7 Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն
9) A15.8 Շնչառական այլ օրգանների տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն։ Միջնորմային ավշային հանգույցների տուբերկուլոզ, տուբերկուլոզ քիթ- ըմպանի, տուբերկուլոզ` քթի, հավելյալ խոռոչների` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն
10) A15.9 Շնչառական օրգանների տուբերկուլոզ, չճշտված տեղակայմամբ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն
11) A16 Շնչառական օրգանների տուբերկուլոզ` չհաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածաբանորեն
12) A16.0 Թոքերի տուբերկուլոզ` մանրէաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների բացասական արդյունքներով։ Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա, թոքի ֆիբրոզ, թոքաբորբ, պնևմոթորաքս` չհաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն
13) A16.1 Թոքերի տուբերկուլոզ` առանց մանրէաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների իրականացման
14) A16.2 Թոքերի տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման։ Թոքերի տուբերկուլոզ։ Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա, թոքի ֆիբրոզ, թոքաբորբ, պնևմոթորաքս` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն հաստատման)
15) A16.3 Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման նշման։ Ավշային հանգույցների տուբերկուլոզ` հարարմատային, ներկրծքային, միջնորմային, տրախեոբրոնխիալ՝ ԱՀՃ (առանց մանրէաբանորեն կամ հյուսվածաբանորեն հաստատման):Առաջնային տուբերկուլոզ (A16.7)
16) A16.4 Կոկորդի, շնչափողի և բրոնխների տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հաստատման։ Տուբերկուլոզ` բրոնխների, ձայնային ապարատի, կոկորդի, շնչափողի` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման)
17) A16.7 Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական ախտորոշման։ Առաջնային տուբերկուլոզ` շնչառական օրգանների` ԱՀՃ, տուբերկուլոզային համալիր
18) A16.8 Այլ շնչառական օրգանների տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման։ Միջնորմային ավշայի հանգույցների տուբերկուլոզ, քթըմպանի տուբերկուլոզ` քթի, հավելյալ խոռոչների` ԱՀՃ (առանց մանրէաբանական հաստատման)
19) A16.9 Շնչառական օրգանների անհայտ տեղակայմամբ տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման
20) A19 Միլիար (կորեկանման) տուբերկուլոզ։ Ներառյալ` գեներալիզացված (համատարածուն) տուբերկուլոզը, սերմնացրված (տարածուն) տուբերկուլոզը, տուբերկուլոզային պոլիսերոզիտը (բազմաշճաթաղանթաբորբ)
21) A19.0 Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ
22) A19.1 Սուր կորեկանման տուբերկուլոզ` բազմակի տեղակայմամբ
23) A19.2 Սուր կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ
24) A19.8 Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր
25) A19.9 Կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ
26) B90 Տուբերկուլոզի հետևանքներ
27) B90.9 Շնչառական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ` չճշտված։ Տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ` ԱՀՃ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Իգական, արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1. Ըստ փուլերի`
1) Առաջընթացի փուլ` ներսփռանք, քայքայում, սերմնացրում.
2) Նահանջի փուլ` ներծծում, պնդացում, սպիացում, կրակալում:
2. Ըստ մանրէազատման`
1) Տուբերկուլոզային միկոբակտերիաների կոմպլեքս (ՏՄԿ) դրական.
2) Տուբերկուլոզային միկոբակտերիաների կոմպլեքս (ՏՄԿ) բացասական
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում:
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ֆթիզիատր, թոքաբան, ընտանեկան բժիշկ, վարակաբան, թերապևտ
8) Գանգատներ Ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի և մարմնի զանգվածի կորուստ, գիշերային քրտնարտադրություն, հազ, խորխարտադրություն, արյունախխում, հևոց, ցավ կրծքավանդակի շրջանում, մկանային ցավեր, դյուրագրգիռ վիճակ:
9) Անամնեզ 1. Տուբերկուլոզին բնորոշ գանգատներ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի 8-րդ ենթակետի:
2. Համաճարակաբանական վերհուշի շրջանակներում «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ ինդեքս դեպքի հետ կոնտակտ:
3. Նախկինում տուբերկուլոզով հիվանդ լինելը:
4. Խոցելի գործոնների առկայություն`
1) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն` ԹՔՕՀ. 2) մարդու իմունային անբավարարության վարակ՝ ՄԻԱՎ,
3) շաքարային դիաբետ՝ ՇԴ,
4) կորտիկոստերոիդների և իմունճնշիչ դեղերի երկարատև ընդունում,
5) թերսնուցում,
6) ալկոհոլի չարաշահում, ծխախոտի և թմրանյութերի օգտագործում,
7) աղեստամոքսային համակարգի հիվանդություններ և այլն):
5. Փոքր ձևերը կարող են ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահական հետազոտությունների ժամանակ:
6. Սոցիալական պայմաններ/ միջավայրի պայմաններ
10) Զննության արդյունք/Ցուցում 1. Հյուծվածություն, մաշկային ծածկույթի փոփոխություն (գունատություն, կապտություն), ծայրամասային այտուցներ:
2. Կրծքավանդակի ձև, երկու կեսերի գործառութային ակտիվությունը, օժանդակ մկանների մասնակցությունը շնչառական ակտին, շնչառության հաճախականություն:
3. Շոշափման, բախման (բախման հնչյունի գնահատում), ունկնդրման տվյալները (ախտաբանական շնչառական աղմուկներ):
11) Հոսպիտալացման ցուցում 1. Առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով՝ մանրադիտակային հետազոտությամբ մանրէազատող պացիենտներ:
2. Վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ:
3.Առաջնակի և կրկնակի տուբերկուլոզով՝ մանրադիտակային հետազոտությամբ ոչ մանրէազատող պացիենտներ՝ թոքային հյուսվածքի տարածուն տուբերկուլոզային ախտահարումով (ռենտգենաբանորեն երկու և ավելի սեգմենտների ներսփռանքներ, թոքային հյուսվածքի քայքայում, սերմնացրումներ):
4. Տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ՝ որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով։
5. Տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ՝ հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ. օգոստոսի 19-ի «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 2278-Ա հրաման):
6. Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –L հրամանի հավելված 2-ի։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունն իրականացվում է ըստ Ձև 2–ի․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ֆթիզիատր 1 1
2) Ճառագայթային ախտորոշման մասնագետ / ռադիոլոգ, ՈՒՁՀ/ 1 1
3) Սրտաբան 0.2-0.5 0.8-1
4) Կրծքային վիրաբույժ 0.2 0.2-0.3
5) Վարակաբան 0.3 0,3
6) Ներզատաբան 0.2 0.3
7) Անեսթեզիոլոգ 0,1 0,2-0.3
8) Ռեանիմատոլոգ 0.1 0.3-0.4
9) Ընդհանուր վիրաբույժ 0.2 0.2
10) Մաշկաբան և վեներաբան 0.2 0.2
11) Հոգեբույժ 0.1 0.1
12) Նյարդաբան 0.3 0.4
13) Գաստրոէնտերոլոգ(աղեստամոքսաբան) 0.4 0.4
14) Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) 0.2 0.2
15) Ուրոլոգ 0.2 0.2
16) Ակնաբան 0.1 0.1
17) Արյունաբան 0.2 0.2
18) Քիթ-կոկորդ-ականջաբան 0.2 0.2
19) Թմրաբան 0.1 0.1
20) Մանկաբարձ-գինեկոլոգ 0.1 0.1
21) Երիկամաբան 0.1 0.1
22) Ուռուցքաբան 0.1 0.1
23) Ռևմատոլոգ 0.1 0.1
24) Վնասվածքաբան-օրթոպեդ 0.3 0.3
25) Ստոմատոլոգ 0.1 0.1
26) Անոթային վիրաբույժ 0.1 0.1
27) Նյարդավիրաբույժ 0.1 0.1
30) Թերապևտ 0,2 0,3
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն`
էրիթրոցիտների նստեցման արագության
(ԷՆԱ) որոշմամբ 1.0 1.0 Արյան ձևավոր տարրերի քանակի, հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում
2) Առկա չէ Կրեատինին 1.0 1.0 Երիկամների ֆունկցիայի գնահատում
3) Առկա չէ Միզանյութ 1.0 1.0
4) Առկա չէ Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ) 1.0 1.0 Լյարդի ֆունկցիայի գնահատում
5) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ) 1.0 1.0
6) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով 1.0 1.0
7) Առկա չէ Հիմնային ֆոսֆատազ 0,2 0,2 Լյարդի, լեղուղիների և ոսկրերի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
8) Առկա չէ Արյան մեջ գլյուկոզի որոշում 1.0 1.0 Շաքարային դիաբետի, նախա-շաքարային դիաբետի հայտնաբերում
9) Առկա չէ Լիպազա 0.2 0.2 Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի գնահատում
10) Առկա չէ Ամիլազա 0.2 0.2
11) Առկա չէ Ընդհանուր սպիտակուց 1.0 1.0 Սպիտակուցի մակարդակի գնահատում
12) Առկա չէ Ալբումին 0,4 1,0 Լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման գնահատում
13) Առկա չէ Արյան ստերիլության որոշում 0,1 0,3 Ախտորոշման նպատակով
14) Առկա չէ Մեզի մանրէաբանական հետազոտություն 0,3 0,5 Միզուղիների վարակի հայտնաբերման և դեղազգայունությունը որոշելու նպատակով
15) Առկա չէ Կղանքի մանրէաբանական հետազոտություն 0,3 0,3 Ախտորոշման և դեղազգայունությունը որոշելու նպատակով
16) Առկա չէ Այլ արտաթոքային նմուշների մանրէաբանական հետազոտություն (քսուք, քերուկ) 0,1 0,1 Ախտորոշման և դեղազգայունությունը որոշելու նպատակով
17) Առկա չէ Թիրեոտրոպ հորմոն 0.3 0.3 Հիպոթիրեոզի հայտնաբերում
18) Առկա չէ Հեպատիտ Բ-ի վիրուսի որակական որոշում 1.0 1.0 Հեպատիտի հայտնաբերում
19) Առկա չէ Հեպատիտ Ց-ի վիրուսի որակական որոշում 1.0 1.0
20) Առկա չէ Հեպատիտ Ց-ի վիրուսի քանակական հետազոտություն` ԳենԷքսպերտ (GeneXpert) մեթոդաբանությամբ 0,3 0,3 Հեպատիտ Ց-ի վիրուսի ակտիվության որոշում
21) Առկա չէ Հեպատիտ Բ-ի վիրուսի որակական
հետազոտություն` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդաբանությամբ 0.1 0.1 Հեպատիտ Բ-ի ախտորոշում
22) Առկա չէ ՀակաHBcAg 0.1 0.1
23) Առկա չէ Ֆոլաթթու 0.1 0.1 Սակավարյության գնահատում
24) Առկա չէ Վիտամին Բ12 0.1 0.1
25) Առկա չէ Պրոկալցիտոնին 0.1 0.1 Բակտերիային վարակի գնահատում
26) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1,0 1,0 Միզուղիների բորբոքային փոփոխությունների և վարակի հայտնաբերում:
27) Առկա չէ Կենսանյութի հյուսվածաբանական հետազոտություն 0.1 0.1 Ախտորոշման հաստատում
28) Առկա չէ Կենսանյութի բջջաբանական հետազոտություն 0.2 0.3
29) Առկա չէ Կղանքում թաքնված արյան հետազոտություն 0.1 0.2 Աղեստամոքսային արյունահոսության գնահատում
30) Առկա չէ Մեզի մանրէաբանական հետազոտությանարագ թեստ (TB-LAM) 0,4 0,4 Միկոբակտերիայի հայտնաբերում (ՄԻԱՎ դրական դեպքում)
31) Առկա չէ Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ 1.0 1.0 Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել
32) Առկա չէ C ռեակտիվ սպիտակուց 0,2 0,5 Բորբոքային ցուցանիշների գնահատում
33) Առկա չէ Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ 0,7 1.0 Մակարդելիության գնահատում
34) Առկա չէ Միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) (INR) 0,7 1.0
35) Առկա չէ Պրոթրոմբինային ժամանակ (PT) 0,7 1.0
36) Առկա չէ Պրոթրոմբինային ինդեքս (iPT) 0,7 1.0
37) Առկա չէ Թրոմբինային ժամանակ (TT) 0,7 1.0
38) Առկա չէ Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT) 0,7 1.0
39) Առկա չէ Ֆիբրինոգեն (FG) 0,7 1.0
40) Առկա չէ Արյան մեջ նատրիումի որոշում 0.4 1,0 Իոնային փոխանակության գնահատում
41) Առկա չէ Արյան մեջ կալիումի որոշում 0.4 1,0
42) Առկա չէ Արյան մեջ կալցիումի որոշում 0.2 1,0
43) Առկա չէ Արյան մեջ մագնեզիումի որոշում 0.2 0.5
44) Առկա չէ Լակտատդեհիդրոգենազ 0.3 0,5 Նյութափոխանակության գնահատում
45) Առկա չէ Ռևմատոիդ գործոն 0.1 0.1 Աուտոիմուն հիվանդությունների ախտորոշում
46) Առկա չէ Արյան խումբ 0,3 1 Արյան համատեղելիության որոշում
47) Առկա չէ Ռեզուս գործոն 0,3 1
48) Առկա չէ Գամմա ինտերֆերոնի արտազատման թեստ (Interferon-Gamma Release Assays-IGRA) 0.3 0.3 Տուբերկուլոզի ախտորոշում
49) Առկա չէ Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ) 0.3 0.3
50) Առկա չէ Խորխի մանրադիտում տուբերկուլոզային միկոբակտերիաների/թթվակայուն բակտերիաների ( ՏՄԿ/ԹԿԲ) համար 1.0 1.0 Տուբերկուլոզի ախտորոշում (ԹԿԲ/ՏՄԿ) առկայություն, բուժման հսկողություն
51) Առկա չէ Բրոնխների ջրերի մանրադիտում միկոբակտերիաների/թթվակայուն բակտերիաների ( ՏՄԿ/ԹԿԲ) համար 0.1 0.1 Տուբերկուլոզի ախտորոշում, բուժման հսկողություն
52) Առկա չէ Խորխի քննություն Էքսպերտ ԲԴԿ/Ռ ( Xpert MTB/Rif ) 1.0 1.0 Տուբերկուլոզի ախտորոշում
53) Առկա չէ Բրոնխների ջրերի քննություն Էքսպերտ ԲԴԿ/Ռ ( Xpert MTB/Rif ) 0.2 0.2
54) Առկա չէ Խորխի քննություն Էքսպերտ ԲԴԿ/Ռ ( Xpert MTB/Rif ) 1.0 1.0 Դեղազգայունության որոշում
55) Առկա չէ Բրոնխների ջրերի քննություն Էքսպերտ ԲԴԿ/Ռ ( Xpert MTB/Rif ) 0.2 0.2-0.3
56) Առկա չէ Խորխի պոլիմերազային շղթայական ռեակցիա ( ՊՇՌ )քննություն 1-ին և 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ 1.0 1.0
57) Առկա չէ Բրոնխների ջրերի պոլիմերազային շղթայական ռեակցիա ( ՊՇՌ )քննություն 1-ին և 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ 0.1-0.3 0.1-0.3
58) Առկա չէ Խորխի ցանքս տուբերկուլոզային միկոբակտերիաների( ՏՄԲ ) համար /հեղուկ/MGIT/ 1.0 1.0 Տուբերկուլոզի ախտորոշում, դեղազգայունության թեստի (ԴԶԹ) որոշում, բուժման հսկողություն
59) Առկա չէ Բրոնխների ջրերի ցանքս տուբերկուլոզային միկոբակտերիաների( ՏՄԲ ) համար /MGIT/ 0.1-0.3 0.1-0.3 Տուբերկուլոզի ախտորոշում, ԴԶԹ-ի որոշում, բուժման հսկողություն
60) Առկա չէ Խորխի ցանքս Լևենշտեյն-Յենսեն (LJ) 1.0 1.0 Տուբերկուլոզի ախտորոշում, բուժման հսկողություն
61) Առկա չէ Բրոնխային ջրերի ցանքս Լևենշտեյն-Յենսեն ( LJ) 0.1-0.3 0.1-0.3
62) Առկա չէ Խորխի ցանքս երկրորդային մանրէների համար 0.1-0.3 0,8 Ախտորոշման և դեղազգայունությունը որոշելու նպատակով
63) Առկա չէ Բրոնխների ջրերի ցանքս երկրորդային մանրէների համար 0,1-0.3 0,1-0.3
64) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1.0 1.0 Թոքերի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում և ընթացիկ հսկողության համար
65) Առկա չէ Հարքթային խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն 0.1-0.2 0.1-0.2 Հարքթային խոռոչների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
66) Առկա չէ Կրծքավանդակի խոռոչի համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակայնի կոնտրաստավորման 0.1-0.4 0.1-0.5 Թոքերի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
67) Առկա չէ Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակային կոնտրաստավորման 0.2-0.3 0.2-0.3 Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
68) Առկա չէ Գլխի և պարանոցի շրջանի համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակային կոնտրաստավորման 0.1 0.1 Գլխի և պարանոցի շրջանի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
69) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակային կոնտրաստավորման 0.1-0,3 0.3 Պարենքիմատոզ օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
70) Առկա չէ Կոնքի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակային կոնտրաստավորման 0.1-0.3 0.1-0.5 Կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
71) Առկա չէ Ոսկրերի հոդերի, ողնաշարի համակարգչային շերտագրություն (ՀՇ) ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց ներերակային կոնտրաստավորման 0.3 0.3 Ոսկրերի, հոդերի, ողնաշարի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
72) Առկա չէ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1.0 1.0 Որովայնի ներքին օրգանների վիճակի գնահատում
73) Առկա չէ Կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1.0 1.0 Կոնքի խոռոչի օրգանների վիճակի գնահատում
74) Առկա չէ Կրծքավանդակի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1.0 1.0 Կրծքավանդակի վիճակի գնահատում
75) Առկա չէ Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 0.3 0.3 Վահանաձև գեղձի վիճակի գնահատում
76) Առկա չէ Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 0.2 0.2 Փափուկ հյուսվածքների վիճակի գնահատում
77) Առկա չէ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա /կոլոնոսկոպիա անզգայացումով կամ առանց անզգայացման 0.3 0.3 Ստամոքս-աղիքային ուղու ախտահարման ախտորոշման նպատակով /մասնագետի ցուցումով/
78) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1.0 1.0 Սրտի ռիթմի գնահատում
79) Առկա չէ Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) 0,1-0.3 0.5 Սրտի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
80) Առկա չէ Սպիրոմետրիա 0,1-0.3 0,1-0.4 Շնչառական ֆունկցիայի գնահատում
81) Առկա չէ Ֆիբրոբրոնխոսկոպիա անզգայացումով կամ առանց անզգայացման 0,1-0.3 0,1-0.3 Ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման նպատակով
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ՝ նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում՝ հաշվի առնելով նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է՝ ըստ Ձև 4–ի․
Ձև 4
Հ/Հ Դեղի հապավում Անվանում Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) Բուժման կուրսի միջին ժամա-նակա-հատված (ամիս) Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում
Հակատուբերկուլոզային դեղեր
1) HRZE
75/150/400/275 Իզոնիազիդ 75մգ,
Ռիֆամպիցին 150մգ,
Պիրազինամիդ 400մգ,
Էթամբուտոլ 275մգ Դեղահատ
(կոմբի-նացված) 0.8-0.9 3-5 2 6-7
2) HR 75/150 Իզոնիազիդ 75մգ
Ռիֆամպիցին 150մգ Դեղահատ
(կոմբի-նացված) 0.2-0.3 4-5 4 6-7
3) H Իզոնիազիդ 100/300մգ Դեղահատ 0.1-0.3 3-1 6 6-7
4) R Ռիֆամպիցին 150/300 մգ Դեղահատ 0.1-0.2 4-2 6 6-7
5) Z Պիրազինամիդ 400մգ Դեղահատ 0,1-0.3 3-5 6 6-7
6) E 400 Էթամբուտոլ 400 մգ Դեղահատ 0,2 1-4 6 6-7
7) P Ռիֆապենտին 150 մգ Դեղահատ 0,6 8 4 7
8) Lfx Լևոֆլօքսացին 250 մգ Դեղահատ 0,2 1-4 6-20 6-7
9) Mfx Մոքսիֆլօքսացին
400 մգ Դեղահատ 0,1 1 6-20 6-7
7.1 Տուբերկուլոզի ախտածնական և ախտանշանային բուժում, հակատուբերկուլոզային բուժման ժամանակ հաճախ պատահող անցանկալի երևույթների կառավարում` ըստ Ձև 5-ի
Ձև 5
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճա-խակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ազիթրոմիցին 250մգ Ազիթրոմիցին 250մգ դեղապատիճ 0.2 1-2 10 օր 7
2) Օմեպրազոլ 20մգ Օմեպրազոլ 20մգ դեղապատիճ 0,3 2 2 ամիս 7
3) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մ սրվակ 0,2 1 14 օր 7
4) Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ դեղահատ ծամելու 0.1 6 3 ամիս 7
5) Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium infantis, Enterococcus faecium) Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium infantis, Enterococcus faecium) դեղապատիճներ կոշտ 0,2 3 21 օր 7
6) Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) 2մգ Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) 2մգ դեղապատիճներ 0,1 6 7 օր 7
7) Նատրիումի քլորիդ 9մգ/մլ լուծույթ կաթիլ ներարկման 100մլ Նատրիումի քլորիդ 9մգ/մլ լուծույթ կաթիլ ներարկման 100մլ փաթեթ 0.6 4 18-20 ամիս 7
8) Սսալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ Սսալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ ցողացիր շնչառման 0.2 4 փչոց 30 օր 7
9) Սիլիմարին 22,5մգ Սիլիմարին 22,5մգ դեղահատ թաղանթապատ 0.2 12 3 ամիս 7
10) Իբուպրոֆեն 200մգ Իբուպրոֆեն 200մգ դեղահատեր 0.2 3 14 օր 7
11) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ ամպուլներ 0,4 1 20 օր 7
12) Ամբրօքսոլ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ) 30մգ Ամբրօքսոլ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ) 30մգ դեղահատեր 0.2 3 14 օր 7
13) Ամինոկապրոաթթու 50մգ/մ Ամինոկապրոաթթու 50մգ/մ լուծույթ կաթիլաներարկման 0.1 1 14 օր 7
14) Ակտիվացված ածուխ եր 250մգ Ակտիվացված ածուխ եր 250մգ դեղահատեր 0.1 32 14 օր 7
15) Ացետիլցիստեին 200մգ Ացետիլցիստեին 200մգ դեղահատեր դյուրալույծ 0.1 3 14 օր 7
16) Ասկորբինաթթու 500մգ Ասկորբինաթթու 500մգ դեղահատեր 0.2 1 14 օր 7
17) Ասկորբինաթթու 50մգ/2մլ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման Ասկորբինաթթու 50մգ/2մլ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման սրվակ 0.2 1 14 օր 7
18) Ամօքսիցիլին 500մգ Ամօքսիցիլին 500մգ դեղապատիճ 0.2 3 10 օր 7
19) Գլյուկոզա 5% 500մլ Գլյուկոզա 5% լուծույթ ներարկման 0.2 1 14 օր 7
20) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ ամպուլներ 0,1 1-2 10 օր 7
21) Պիրիդոքսին 50մգ Պիրիդոքսին 50մգ դեղահատեր 1 1-3 6-20 ամիս 7
22) Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման սրվակ 0.1 1 10 օր 7
23) Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+1մգ/2մլ+20մգ/2մ Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+1մգ/2մլ+20մգ/2մ սրվակ 0.8 1 14 օր 7
24) Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ սրվակ 0.4 4 1 ամիս 7
25) Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ դեղապատիճ 0,4 6 3 ամիս 7
26) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ դեղահատեր 0,3 1 1 ամիս 7
27) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ սրվակ 0,3 1 1 ամիս 7
28) Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) 1մգ Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) 1մգ դեղահատեր 0,3 1 1 ամիս 7
29) Պրեդնիզոլոն 5մգ Պրեդնիզոլոն 5 մգ դեղահատեր 0,1 2 50 օր 7
30) Մեթիլպրեդնիզոլոն 4մգ Մեթիլպրեդնիզոլոն 4մգ դեղահատեր 0,2 1-5 1 ամիս 7
31) Էթամզիլատ 2.0մլ լուծույթ ն/ե կամ մ/մ ներարկման Էթամզիլատ 2.0մլ լուծույթ ն/ե կամ մ/մ ներարկման սրվակ 0.3 1-6 14 օր 7
32) Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ սրվակ 0,4 1 20 օր 7
33) Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ սրվակ 0,1 1 10 օր 7
34) ֆամոտիդին 20մգ ֆամոտիդին 20մգ դեղահատեր թաղանթապատ 0,1 1 10 օր 7
35) Ադեմետիոնին 500մգ Ադեմետիոնին 500մգ դեղահատեր աղելույծ 0,3 1 1 ամիս 7
36) Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ; Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ; սրվակ 0,2 1 1 ամիս 7
37) Ֆլուկոնազոլ 150մգ Ֆլուկոնազոլ 150մգ դեղապատիճ 0,2 1 14 օր 7
38) Նիստատին 500000ՄՄ Նիստատին 500000ՄՄ դեղահատ թաղանթապատ 0.4 4 14 օր 7
39) Լորատադին 10մգ Լորատադին 10մգ դեղահատեր 0.2 1 1 ամիս 7
40) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ դեղահատ թաղանթապատ 0.2 1 1 ամիս 7
41) Մագնեզիումի օրոտատ (մագնեզիումի օրոտատի դիհիդրատ) 500մգ Մագնեզիումի օրոտատ (մագնեզիումի օրոտատի դիհիդրատ) 500մգ դեղահատեր 0.2 6 14 օր 7
42) Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու
320մգ+60մգ Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու 320մգ+60մգ դեղահատ թաղանթապատ 0.3 2 30 օր 7
43) Երկաթ (III)-հիդրօքսիդի դեքստրանային համալիր լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ լ Երկաթ (III)-հիդրօքսիդի դեքստրանային համալիր լուծույթ մ/մ ներարկման 50մգ/մլ ամպուլներ 0.3 1 30 օր 7
44) Դրոտավերին (դրոտավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 20մգ/մլ Դրոտավերին (դրոտավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 20մգ/մլ սրվակ 0,1 2 10 օր 7
45) Պարացետամոլ 500մգ Պարացետամոլ 500մգ դեղահատեր 0,4 2 30 օր 7
46) Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման սրվակ 0.1 2 14 օր 7
47) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ սրվակ 0,2 2 30 օր 7
48) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդ հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 10մգ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդ հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 10մգ դեղահատեր 0.2 4 30 օր 7
49) Պանկրեատին (լիպազ, ամիլազ, պրոտեազ) 3500ԱՄ+4200ԱՄ+250ԱՄ Պանկրեատին (լիպազ, ամիլազ, պրոտեազ) 3500ԱՄ+4200ԱՄ+250ԱՄ դեղահատ թաղանթապատ 0.2 4 30 օր 7
50) Նատրիումի քլորիդ 9մգ/մլ լուծույթ կաթիլ ներարկման 500մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 500մլ փաթեթ 0.4 1 30 օր 7
51) Նատրիումի քլորիդ 9մգ/մլ լուծույթ կաթիլ ներարկման 250մլ Նատրիումի քլորիդ 9մգ/մլ լուծույթ կաթիլ ներարկման 250մլ փաթեթ 0.5 2 30 օր 7
52) Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) 2մգ Սալբուտամոլ 2մգ (սալբուտամոլի սուլֆատ) 2մգ դեղահատեր 0.2 4 30 օր 7
53) Գուայֆենեզին, քլորֆենիրամին (քլորֆենիրամինի մալեատ), ֆենիլպրոպանոլամին (ֆենիլպրոպանոլամինի հիդրոքլորիդ) 100մգ/5մլ+2մգ/5մլ+5մգ/5մլ Գուայֆենեզին, քլորֆենիրամին (քլորֆենիրամինի մալեատ), ֆենիլպրոպանոլամին (ֆենիլպրոպանոլամինի հիդրոքլորիդ) 100մգ/5մլ+2մգ/5մլ+5մգ/5մլ օշարակ 0.1 30 մլ 10 օր 7
54) Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման100մգ/մլ Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 100մգ/մլ սրվակ 0.3 1 14 օր 7
55) Գլիցերոլ 2,11գ Գլիցերոլ 2,11գ մոմիկ ուղիղաղիքային 0.1 1 5 օր 5
56) Իտրակոնազոլ 100մգ Իտրակոնազոլ 100մգ դեղապատիճ 0.1 4 3 ամիս 7
57) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ լուծույթ կաթիլային ներարկման 500մլ Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ լուծույթ կաթիլային ներարկման 500մլ փաթեթ 0.2 1 5 օր 5
58) Օնդանսետրոն 4մգ Օնդանսետրոն 4մգ դեղահատ թաղանթապատ 0.1 4 30 օր 5
59) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ դեղահատ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ դեղահատ դեղահատեր 0.3 2 10 օր 7
60) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ դեղապատիճ 0.1 2 10 օր 7
ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏԱՆՇԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ
61) Ֆոլաթթու 5մգ Ֆոլաթթու 5մգ դեղահատեր 0.4 1 30 օր 7
62) Ցիանկոբալամին 500մկգ/մլ լուծույթ ներարկման Ցիանկոբալամին 500մկգ/մլ լուծույթ ներարկման սրվակ 0.4 1 1 ամիս 7
63) Գլյուկոզա 40% 10մլ լուծույթ ներարկման Գլյուկոզա 40% 10մլ լուծույթ ներարկման սրվակ 0.1 1 14 օր 7
64) Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մ Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մ սրվակ 0.2 1 7 օր 7
65) Ֆուրոսեմիդ 40մգ Ֆուրոսեմիդ 40մգ դեղահատեր 0,1 1 7 օր 7
66) Սպիրոնոլակտոն 25մգ Սպիրոնոլակտոն 25 մգ դեղահատեր 0,1 1 7 օր 7
67) Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ դեղահատեր 0,3 2 120 օր 7
68) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ սրվակ 0.2 2 14 օր 7
69) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 0.2 2 10 օր 7
70) Բիսակոդիլ 10մգ Բիսակոդիլ 10մգ մոմիկ ուղիղաղիքային 0.1 1 5 օր 5
71) Կապտոպրիլ 25 մգ Կապտոպրիլ 25 մգ դեղահատեր 0,2 անհա-տական անհատական անհատական
72) Ամլոդիպին 5 մգ Ամլոդիպին 5մգ դեղահատեր 0,1-0,2 1-2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
73) Բիսոպրոլոլ 10մգ Բիսոպրոլոլ 10մգ դեղահատեր 0,1 1-2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
74) Կարվեդիլոլ 25մգ Կարվեդիլոլ 25մգ դեղահատեր 0,1 1-2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
75) Իզոսորբիդ դինիտրատ 20 մգ Իզոսորբիդ դինիտրատ 20 մգ դեղահատեր 0,1 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
76) Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ դեղահատեր 0,1 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
77) Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ սրվակ 0,1 1-2 14 5-7
78) Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ սրվակ 0,1 1-2 14 5-7
79) Էնալապրիլ 10 մգ Էնալապրիլ 10 մգ դեղահատեր 0,2 1-2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
80) Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ սրվակ 0,1 1-2 20 10
81) Սենոզիդներ A և B 70մգ Սենոզիդներ A և B 70մգ դեղահատեր 0,1 2-4 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
82) Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ շշիկ 0,1 1-2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
83) Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ շշիկ 0,1 0,1-0,2 Ըստ ցուցումի Ըստ ցուցումի
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում և Ձև 5-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:
9․ Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6–ում․
Ձև 6
Հ/Հ Բուժման ռեժիմ Նշանակման ցուցում Բուժման տևողու-թյուն
(ամիս) Մեկնաբանություններ
1) 2(HRZE)/4(HR) Դեղազգայուն տուբերկուլոզ 6 Տուբերկուլյոզի բուժման ստանդարտ 6-ամսյա ռեժիմ
2) 2(HPZMfx)/2(HPMfx) Դեղազգայուն տուբերկուլոզ 4 Ռեժիմը նախատեսված է թոքային դեղազգայուն տուբերկուլյոզով, 12 և բարձր տարիքի, 40 կգ և ավելի մարմնի զանգվածով պացիենտների` համար՝ տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում:
3) 2 (HRZE)/10 (HR) Դեղազգայուն տուբերկուլոզի ծանր կլինիկական ձևեր 12 Ռեժիմը նշանակվում է կորեկանման տուբերկուլոզի դեպքում:
4) HRELfx Անտանելիություն Z-ի նկատմամբ 6 Ռեժիմը նշանակվում է բոլոր թոքային տուբերկուլոզի դեպքերում,բացառելով կորեկանման տուբերկուլոզը
5) HRZLfx Անտանելիություն E-ի նկատմամբ 6 Ռեժիմը նշանակվում է բոլոր թոքային տուբերկուլոզի դեպքերում,բացառելով կորեկանման տուբերկուլոզը
6) RZE Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ 6 Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ՝ մեկ թոքի մեկ բլթի սահմաններում, առանց քայքայման խոռոչների թոքային տուբերկուլոզ կամ հիվանդության սակավամանրէազատ ձև՝ առանց քայքայման խոռոչների և օջախային սերմնացրման:
7) R Z E Lfx Անտանելիություն H-ի նկատմամբ 6 Ռեժիմը նշանակվում է բոլոր թոքային տուբերկուլոզի դեպքերում,բացառելով կորեկանման տուբերկուլոզը
8) Բոլոր ռեժիմները _ _ Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս, կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:
10․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 7–ում․
Ձև 7
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Բրոնխոսկոպիա 0.2 0.3
2) Խորխի ինդուկցիա 0.3 0.3
11․ Սույն հավելվածի Ձև 7–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց՝ հաստատված Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 19 օգոստոսի 2019թ. թիվ 2278 - Ա հրամանով
2. WHO consolidated guidelines on tuberculosis Module 4: Treatment Drug-resistant tuberculosis treatment.WHO.2021/ԱՀԿ տուբերկուլյոզի ամփոփ ուղեցույցներ, Մոդուլ 4. դեղակայուն տուբերկուլյոզի բուժում: ԱՀԿ 2021
3. Rapid communication on updated guidance on the management of tuberculosis in children and adolescents. World Health Organization 2021/Երեխաների և դեռահասների տուբերկուլյոզի բուժման նորացված ուղեցույցի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2021
4. WHO operational handbook on tuberculosis. Module 1: prevention - tuberculosis preventive treatment. World Health Organization 2021/ԱՀԿ տուբերկուլյոզի գործառնական ուղեցույց. Մոդուլ 1. կանխարգելում-տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2021
5. Rapid communication: Key changes to the treatment of drug-resistant tuberculosis. World Health Organization World Health Organization 2022/Թմրամիջոցների դիմացկուն տուբերկուլյոզի բուժման հիմնական փոփոխությունները: տուբերկուլյոզ, 2010; 13 (1) ՝ 11-12: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2022
6. Global tuberculosis report World Health Organization 2021/Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ զեկույցը
7. WHO operational handbook on tuberculosis Drug-resistant tuberculosis treatment Module 4: Treatment 2022 update/ԱՀԿ-ի դեղակայուն տուբերկուլյոզի բուժման գործառնական ուղեցույց Մոդուլ 4. "Բուժում մինչև 2022" թարմացում
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական: