Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«01» հոկտեմբեր 2025 թ. N 132-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել սուր ապենդիցիտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

01.10.2025 Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր «01»-ի

N 132-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) K35.0 Սուր ապենդիցիտ` գեներալիզացված (համատարածուն) պերիտոնիտով

Ապենդիցիտ`

● թափածակումով

● պերիտոնիտով (տարածումով, տեղակայված) պատռվածքի կամ թափածակման հետևանքով առաջացած

● պատռվածքով

2) K35.1 Սուր ապենդիցիտ` պերիտոնիտային (որովայնամզային) աբսցեսով (թարախակույտով)

Որդանման ելունի աբսցես

3) K35.9 Սուր ապենդիցիտ՝ չճշտված

Տեղային պերիտոնիտով սուր ապենդիցիտ կամ ԱՀՃ

Սուր ապենդիցիտ առանց`

● տարածուն պերիտոնիտի

● թափածակման

● պերիտոնեալ աբսցեսի

● պատռվածքի

4) K37 Ապենդիցիտ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը Կիրառելի չէ

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային վիրաբույժ, ռադիոլոգ, թերապևտ, կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետ, անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապևտ

8) Գանգատներ Ցավ աջ զստափոսում, որը կարող է դինամիկայում փոխել իր տեղակայումը, ցավին կարող է հաջորդել սրտխառնոցը/փսխումը, աջ զստափոսի շրջանի զգայնություն, ախորժակի բացակայություն։

9) Անամնեզ Հարպորտային շրջանում առաջացած սուր ցավ կամ անհարմարություն, որը 4-48 ժամվա ընթացքում տեղակայվում է աջ զստափոսում, ցավին կարող է հաջորդել սրտխառնոցը/փսխումը (հանդիպում է միայն 50% դեպքերում): Ռիսկի գործոններն են՝ ներորովայնային գոյացությունների, ֆեկալիթների, քարերի, լիմֆոիդ հիպերպլազիայի, աղիքային մակաբույծների (պարազիտների), ֆիտոբեզոարների առկայությունը:

10) Զննման արդյունք/Ցուցում Գանգատների և ռիսկի գործոնների առկայություն, Ալվարադոյի մոդիֆիկացված գնահատման (Modified Alvarado Scoring System, MASS) և Ապենդիցիտի բորբոքային պատասխանի (Appendicitis Inflammatory Response, AIR) սանդղակների կիրառում, օբյեկտիվ զննություն՝ աջ զստափոսի զգայնություն առավել արտահայտված Մակ-Բուրնեի կետում, որովայնի առաջային պատի ակամա լարվածություն/պաշտպանում, Ռովզինգի ախտանիշ՝ ձախ զստափոսի շոշափման ժամանակ աջ զստափոսում առաջացող ցավ, Փսոասի նշան՝ աջ ոտքի տարածման ժամանակ առաջացող/ուժեղացող ցավ, օբտուրատոր մկանի նշան (վկայում է կոնքային ապենդիցիտի մասին)՝ ցավ, որն առաջանում է ծալած ազդրը դեպի ներս պտտելու ընթացքում, հաճախասրտություն, տենդ՝ ≥ 37.5.0C

11) Հոսպիտալացման ցուցում Վիրահատական միջամտության անհրաժեշտություն

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Որովայնային վիրաբույժ 1 1

2) Ռադիոլոգ 1 1

3) Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետ 1 1

4) Թերապևտ 0․5 -

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր քննություն 1 1 Շեղումների առկայություն

2) Առկա չէ Մեզի ընդհանուր քննություն 1 1 Հեմատուրիա, պիուրիա

3) Առկա չէ C-ռեակտիվ սպիտակուցի քանակի որոշում արյան մեջ 1 1 Շեղումների առկայություն

4) Առկա չէ Մարդու ընդհանուր խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշում արյան մեջ 0․25 0․25 Հղիությունը ժխտելու նպատակով

5) Առկա չէ Նատրիումի (Na) և կալիումի (K) քանակների որոշում արյան մեջ 0․25 0․25 Հիպոնատրեմիա՝ որպես բարդության կանխատեսում

Գործիքային հետազոտություններ

6) Առկա չէ Համակարգչային շերտագրություն` ներերակային կոնտրաստավորմամբ 0․5 1 Ախտաբանական շեղումների հայտնաբերում՝ 91-98% զգայնությամբ և 95-99% սպեցիֆիկությամբ

7) Առկա չէ Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) 1 1 Ախտաբանական շեղումների հայտնաբերման նպատակով՝ հատկապես երեխաների, հղիների և գինեկոլոգիական խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, ուղեկցող ախտաբանությունների կասկածի ժամանակ, այլընտրանքային ճառագայթային մեթոդների կիրառումը համարվում է օպտիմալ մոտեցում։ Այդ համատեքստում առաջնահերթ իրականացվում է ՈւՁՀ, իսկ բացասական արդյունքների կամ կասկածի առկայության դեպքում, խորհուրդ է տրվում կատարել համակարգչային շերտագրություն (ՀՇ)։

8) Առկա չէ Միջուկամագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիա 0․25 1 Ախտաբանական շեղումների հայտնաբերում՝ կիրառելի է հղիության կամ սույն գործելակարգի Ձև 3-ում ներառված հետազոտություննների իրարամերժ արդյունքների դեպքում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ

Հակաբակտերիալ թերապիա՝ Նախավիրահատական կանխարգելիչ (մեկ դեղաչափ)

1) Ցեֆօքսիտին դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ Ցեֆօքսիտին դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ սրվակ - 2գ 4գ 2

2) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ սրվակ, փաթեթ - 2գ / 2գ 4գ / 4գ 2

3) Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ արվակ - 6գ 12գ 2

Պահպանողական բուժական՝

4) Էրտապենեմ լիոֆիլիզատ լուծույթի պատրաստման համար մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ , 3 օր, հաջորդիվ՝ լևոֆլոքսացին 400մգ/օրը՝ բերանով Էրտապենեմ լիոֆիլիզատ լուծույթի պատրաստման համար մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ , 3 օր, հաջորդիվ՝ լևոֆլոքսացին 400մգ/օրը՝ բերանով սրվակ, դեղահատ - 1գ 2գ 2

5) Կլինդամիցին 600մգ, Ցիպրոֆլոքսացին 500մգ (2-րդ ընտրություն) Կլինդամիցին600մգ, Ցիպրոֆլոքսացին 500մգ (2-րդ ընտրություն) դեղապատիճներ, դեղահատեր - 0․9գ 1․8գ 2

Գանգրենոզ կամ պերֆորատիվ ապենդիցիտ

6) Պիպերացիլին/տազոբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 4,0գր-0,5գր Պիպերացիլին/տազոբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 4,0գր-0,5գր շշիկ - 4․5գ 9գ 2

7) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ սրվակ, փաթեթ - 2գ/ 2գ 4գ / 4գ 2

8) Ցեֆոտաքսիմ/սուլբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 1000մգ+500մգ Ցեֆոտաքսիմ/սուլբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 1000մգ+500մգ սրվակ - 1․5գ 3գ 2

9) Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+ Սուլբակտամ դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ մ/մ և ն/ե Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+ Սուլբակտամ դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ մ/մ և ն/ե սրվակ - 2գ 4գ 2

10) Լևոֆլոքսացին 250մգ + Մետրոնիդազոլ 500մգ (2-րդ ընտրություն) Լևոֆլոքսացին 250մգ + Մետրոնիդազոլ 500մգ (2-րդ ընտրություն) դեղահատեր - 0․5գ / 2գ 1գ / 4գ 2

11) Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, իմիպենեմ+ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ, կամ էրտապենեմ (2-րդ ընտրություն) Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, իմիպենեմ+ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ, կամ էրտապենեմ (2-րդ ընտրություն) սրվակ - 3գ 6գ 2

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա 1 1

2) Որդանման ելունի ≥ 3 սմ թարախակույտի դեպքում միջմաշկային դրենավորում և հակաբակտերիալ թերապիա 0․1 -

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Martin Salö, Catarina Tiselius, Anders Rosemar, Elin Öst, Sara Sohlberg, Roland E Andersson, Swedish national guidelines for diagnosis and management of acute appendicitis in adults and children, BJS Open, Volume 9, Issue 2, April 2025, zrae165/Մարտին Սալյո, Կատարինա Տիսելիուս, Անդերս Ռոսեմար, Էլին Էստ, Սարա Սոլբերգ, Ռոլանդ Է. Անդերսսոն, «Շվեդական ազգային ուղեցույցներ՝ սուր ապենդիցիտի ախտորոշման և բուժման համար մեծահասակների և երեխաների մոտ», ԲՋՍ Օփեն, հատոր 9, համար 2, ապրիլ 2025թ․ https://doi.org/10.1093/bjsopen/zrae165 :

2. https://www.uptodate.com/contents/management-of-acute-appendicitis-in-adults?search=acute%20appendititis&topicRef=1386&source=related_link :

3. https://www.dynamed.com/management/management-of-appendicitis-in-adolescents-and-adults :

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։