«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1884-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «01. «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. նոյեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 1884-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
ծրագրով նախատեսված աշխատանքների`
մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը վերջնական արդյունքը տարի
1. Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշելու պահանջները և հողի բերրի շերտի պահպանման պահանջները` հողային աշխատանքները կատարելիս տեխնիկական կանոնակարգի նախագիծ x
Աշխատանքների ծավալը («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթի փաթեթ) x
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 650.0 x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 650.0 650.0
2. Բնապահպանության համակարգում մթնոլորտի արտանետումների կազմի նորմերը, հսկման մեթոդները տեխնիկական կանոնակարգի նախագիծ x
Աշխատանքների ծավալը («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթի փաթեթ) x
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 700.0 x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 700.0 700.0
3. Հողերի ռեկուլտիվացիային ներկայացվող պահանջները և ռեկուլտիվացիայի ենթարկվող խախտված հողերի դասակարգումը տեխնիկական կանոնակարգի նախագիծ x
Աշխատանքների ծավալը («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթի փաթեթ) x
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 700.0 x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 700.0 700.0
4. Հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը և դրանց սահմանային թույլատրելի չափաքանակները տեխնիկական կանոնակարգի նախագիծ x
Աշխատանքների ծավալը («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթի փաթեթ) x
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 600.0 x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) 600.0 600.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան