Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-02-25-ից մինչև 1998-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու և այդ գործում որպես ապահովադիր չընդգրկված գործատուներին և ֆիզիկական անձանց ներգրավելու, նրանցից պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման աշխատանքները կազմակերպելու նպատակով, որոշում եմ.

1. Սահմանել, որ 1994 թվականի հունվարի 1-ից գյուղացիական տնտեսությունները պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում սեփականաշնորհված հողատարածքի համար 1993 թվականի գներով հաշվարկված կադաստրային զուտ եկամուտի նկատմամբ ամսական 2,45 տոկոսի չափով:

Նշված դրույքաչափը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ գյուղացիական տնտեսության մեկ կամ ավելի անդամները կենսաթոշակառուներ են կամ միաժամանակ աշխատում են որևէ ձեռնարկությունում, հիմնարկում կամ կազմակերպությունում (անկախ սեփականության ձևից):

2. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, բացառությամբ գյուղացիական տնտեսությունների, համար պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամսական դրույքաչափը 1994 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ գումարի 37 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «բոլոր տեսակի արժեթղթերից եկամուտներ ստացող անձանց» բառերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

7 փետրվարի 1994 թ.

ՆՀ-277

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։