Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԵՐՍՈՒՍ ԴԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«07» հոկտեմբերի 2025 թվական

ք. Երևան N 2217-Ա

«ՎԵՐՍՈՒՍ ԴԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով «ՎԵՐՍՈՒՍ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու մասին 15.05.2025թ․ ներկայացված հայտը, ի լրումն 29.05.2025թ․, 26.06.2025թ․ ներկայացված գրությունները և դրանց կից փաստաթղթերը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի N 6 եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար «ՎԵՐՍՈՒՍ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության տարածքի պահպանությունը իրականացվել է իր միջոցով՝ չապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Մերժել «ՎԵՐՍՈՒՍ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք., Եսայան փողոց 1-ին փակուղի 3 վարչական շենք հասցեում ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու լիցենզիայի հայտը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

10/7/2025 Մ. Հայրապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։