24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 2163-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.10.25 N 1425-Ա)
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.10.25 N 1425-Ա)
1. (կետն ուժը կորցրել է 09.10.25 N 1425-Ա)
2. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:
4. (կետն ուժը կորցրել է 09.10.25 N 1425-Ա)
5. (կետն ուժը կորցրել է 09.10.25 N 1425-Ա)
6. (կետն ուժը կորցրել է 09.10.25 N 1425-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 3-ի N 2163-Ա որոշման
Ն Ե Ր Դ Ր Ո Ւ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ «ՌԵՆԵՍԱՆՍ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 09.10.25 N 1425-Ա)
24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 3-ի N 2163-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի հասցեն Շենք,
շինությունների մակերեսը
(քառ.մ) Գնահատված
մեծությունը՝
նվազեցված
հատկացված
հողամասի կադաստրային
գնի չափով
(հազ. դրամ) Հողամասի
մակերեսը (քառ.մ) Կադաստրային գինը
(հազ. դրամ)
1. Գյումրի քաղաքի,
Ղարսի խճ. թիվ 25/1 3300.36 53012.0 23200 28814.0
2. Գյումրի քաղաքի,
Ղարսի խճ. թիվ 25/2 6369.96 136988.6 39200 48686.4
3. Գյումրի քաղաքի,
Ղարսի խճ. թիվ 25/3 4026.54 69454.6 32700 40613.4
4. Գյումրի քաղաքի,
Ղարսի խճ. թիվ 25/4 4606.33 100735.6 56700 70421.4
5. Գյումրի քաղաքի,
Ղարսի խճ. թիվ 25/5 159.1 104964.2 58900 73153.8
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան