Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 1957-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.

բ) որոշման հավելվածի`

21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,

27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,

VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`

« Ստանդարտի նշագիրը

(կետը) Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 31263-2004 Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային քանակությունների պարունակության որոշում Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ

ԳՕՍՏ 31264 -2004 Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր անալիզատորի օգնությամբ սիգարետային ծխի գազային փուլում մոնոօքսիդի ածխածնի պարունակության որոշում

ԳՕՍՏ 31265-2004 Ծխախոտ. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում Գազաքրոմատագրական մեթոդ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։