Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԵԼԱՑԻ ԳՐԻՉ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔՎԱԾՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2021 թվականի թիվ 188 քաղ. Մոսկվա

«ԽԵԼԱՑԻ ԳՐԻՉ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔՎԱԾՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Գնդիկավոր գրիչի տեսքով ներկայացված «խելացի գրիչ» էլեկտրոնային սարքվածքը, որի կորպուսում տեղադրված է սկանավորման օպտիկական տվիչը, անլար միացման մոդուլը (Bluetooth), հիշողության մոդուլը, կուտակչային մարտկոցը, թանաքով գնդիկավոր միջուկը, լուսադիոդային ինդիկատորը, որը նախատեսված է այս սարքվածքով հատուկ թղթի վրա գրված (նկարված) տեքստը (պատկերը) սկանավորելու և սարքվածքի հիշողության մոդուլում թվային ձևաչափով պահպանելու համար՝ պահպանված տեղեկատվությունը անլար ցանցով զուգակցված շարժական սարքվածքի (սմարթֆոն, պլանշետ, անհատական համակարգիչ) վրա փոխանցելու հնարավորությամբ` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8471 60 ենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։