Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2021 թվականի թիվ 185 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու մեթոդաբանության մեջ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 185 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու մեթոդաբանության մեջ կատարվող

1. 3-րդ կետում՝

ա) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«կոնտրագենտ՝ անձ, որը հանդես է գալիս որպես ներմուծողի կամ արտահանողի հետ արտաքին առևտրային գործարքի կողմ.».

բ) յոթերորդ պարբերությունում «Պայմանագրին» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքին» բառերով։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1 և 21.2 կետերով՝

«21.1. Ներդաշնակեցման նպատակներով լիազորված մարմիններն իրականացնում են տեղեկատվության հավաքագրումն ըստ վիճակագրական փաստաթղթերի ձևերի, որոնք պետք է պարունակեն հետևյալ պարտադիր տեղեկությունները՝

ա) ապրանքի տեղափոխման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).

բ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

գ) ապրանքի նկարագրությունը․

դ) ապրանքի նշանակման երկիրը.

ե) ապրանքի ծագման երկիրը.

զ) ապրանքն ուղարկող երկիրը.

է) առևտուր իրականացնող երկիրը.

ը) զտաքաշը (կիլոգրամներով).

թ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժ) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժա) ապրանքի արժեքը և արժույթի ծածկագիրը․

ժբ) ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով).

ժգ) արտահանողի (ներմուծողի) անվանումը և նույնականացման համարը

ժդ) կոնտրագենտի անվանումը և նույնականացման համարը։

«21.2. Անդամ պետությունների լիազորված մարմինները կարող են լրացնել վիճակագրական փաստաթղթերի ձևերը սույն Մեթոդաբանությամբ նախատեսված փաստաթղթերից տարբերվող այլ փաստաթղթերով, ցուցանիշներով և տեղեկություններով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։»։

3. 23-րդ կետի առաջին պարբերությունում «տվյալները» բառից հետո լրացնել «, որոնք չեն պարունակում տեղեկատվություն, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակված է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,» բառերով։

4. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Լիազորված մարմինները և այլ պետական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այլ անձինք, որոնք անդամ պետության օրենսդրության, Պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի ուժով ստացել են գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն, իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմիններին փոխանցելու այն տեղեկատվությունը, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակված է։

Տեղեկատվության գաղտնիության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։