Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյակի, որոշում եմ.

1. Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահ

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ

Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

Վարդգես ԳՆՈՒՆԻ - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և

գիտության նախարար

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Ռոմեո ՇԱԽԱԹՈՒՆՅԱՆ - Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր

3. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

28 մարտի 1994 թ.

ՆՀ-281

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։