Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 1975-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 3 հավելվածի Վաղարշապատի քաղաքային համայնքի գույքի ցանկից հանել «զբոսայգիներ» տողը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման մեջ`

ա) 1-ին կետում «1450.34» և «330.41» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «328.27» թվերով,

բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «1450.34» և «404.53» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «402.39» թվերով,

գ) N 2 հավելվածի «Բնակավայրերի» և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Բնակավայրերի 328.27 163.96 33.53

Ընդամենը 1448.2 402.39 306.57

»,

դ) N 4 հավելվածից հանել «562-004» տողը և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ընդամենը 328.27 287.35 9.16 54.44 3.70

»,

ե) N 6 հավելվածի 2.4-րդ, 2-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 2.4 165.83 2.14 163.69

2 846.56 482.62 2.14 328.27 33.53

Ընդամենը 4424.82 2633.98 36.06 1448.2 306.57

»,

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1 -րդ կետով.

«3.1. Պետական սեփականություն հանդիսացող 2.14 հեկտար բնակավայրերի նշանակության զբոսայգին և նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի)` բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով»:

3. Սահմանել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն տրամադրված հողամասի նկատմամբ գույքային իրավունքները սույն որոշման հիման վրա ենթակա են պետական գրանցման` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։