Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման, կառավարման մարմինների, դրանց ձևավորման և լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: