Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «առկա և հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) 2-րդ և 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
3) 6-րդ մասի «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով.
4) 7-րդ մասի «առկա» բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
5) 8-րդ մասի «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով: